13:53 | 01.04.16 | Նորություններ | 3434

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել է MNP-ի գործարկման 2 տարվա արդյունքները

Շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայությունը (MNP) գործարկվել է 2014թ. ապրիլի 1-ին՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ:

«Որպես հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող օպերատոր՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն կատարել է օրենսդրության պահանջները՝ զգալի միջոցներ ներդնելով շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայության գործարկման համար, ինչպես նաեւ կազմակերպելով անձնակազմի վերապատրաստում՝ ծառայությունը բաժանորդների համար առավելագույն պարզ ու մատչելի դարձնելու նպատակով: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեության առանցքում բաժանորդին մատուցվող ծառայությունների (այդ թվում՝ շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայության) բարձր որակի ապահովումն է»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցից տեղափոխված բաժանորդների թիվը գերազանցել է դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց տեղափոխվածների թիվը միայն 2014թ. ընթացքում (-1734), երբ շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայությունը նոր էր գործարկվել: Սակայն 2015թ. ծառայության միջոցով դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց տեղափոխված համարների թիվը 2957-ով գերազանցել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցից տեղափոխված բաժանորդների թիվը, ինչը ամենաբարձր ցուցանիշն է եղել հեռահաղորդակցության շուկայում՝ այս ծառայության շրջանակում: 2016թ. մարտի 31-ի դրությամբ եւս դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց տեղափոխված բաժանորդների թիվը արդեն իսկ 17-ով գերազանցում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցից տեղափոխված համարների թիվը: