12:24 | 01.04.16 | Նորություններ | 1184

    «Թումո»-ն եւ «Հայֆիլմ»-ը կինոուրբաթներ են կազմակերպում

    «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի եւ «Հայֆիլմի» համագործակցությամբ ապրիլ ամսին կանցկացվեն կինոուրբաթներ՝ նվիրված «Հայֆիլմի» տարբեր ժամանակների կինոնկարներին: 

    «Թումո»-ում նշել են, որ այսօր՝ ժամը 19:45-ին, կցուցադրվի «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը:

    Ամսվա մյուս կինոցուցադրությունների ժամանակացույցը՝ ստորեւ.

    - «Հեղնար աղբյուր», ապրիլ 8, 19:45,

    - «Մեր մանկության տանգոն», ապրիլ 15, 19:45,

    - «Երջանկության մեխանիկա», ապրիլ 22, 19:45,

    - «Նռան գույնը», ապրիլ 29, 19:45: