13:08 | 18.03.16 | Նորություններ | 3795
ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները, բաժանորդագրվելով STARTPHONE սակագնային պլանին 24 ամսով, կստանան «Galaxy S7» կամ «Galaxy S7 edge»՝ 1 դրամով:
Այս սակագնային պլանով 23 500 դրամ ամսավճարի դիմաց տրվում է ամսական 10 000 ներցանցային րոպե, 200 րոպե դեպի ՀՀ այլ ցանցեր և 15 000 ՄԲ ինտերնետ:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G ցանցի և բջջային հեռախոսի նորագույն տեխնոլոգիաների հնարավորությունները լիովին վայելել ցանկացողների համար այս առաջարկը հիանալի տարբերակ է. սակագնային պլանում ներառված խոսելաժամանակը և ինտերնետի ծավալը թույլ կտա բաժանորդներին ֆիքսված ամսավճարի դիմաց առանց րոպեների մասին մտածելու շփվել մտերիմների հետ և ազատորեն օգտվել համացանցից»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: