11:43 | 18.03.16 | Նորություններ | 1412

    «Թումո»-ին տրամադրվել է հողի հարկի գծով արտոնություն

    Երեւանի ավագանու այսօրվա նիստում քննարկման է ներկայացվել մայրաքաղաքի Հալաբյան փողոցի հ.2 հասցեում Թումանյանի անվան զբոսայգու զբաղեցրած հողամասի մասով Սիմոնյան կրթական հիմնադրամին ընթացիկ տարվա համար հողի հարկի գծով արտոնություն տրամադրելու մասին որոշման նախագիծը:

    Ինչպես հաղորդում են Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, որոշման ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվել է հիմնադրամի կողմից մինչ այժմ զբոսայգում մեծածավալ բարեկարգման, ինչպես նաեւ այգու պահպանման  ուղղությամբ կատարված աշխատանքներով, որոնք շահույթ ստանալու նպատակ չեն հետապնդում, զբոսայգին էլ մշտապես պահվում է բարեկարգ եւ օգտագործվում է ըստ նշանակության:

    Հաշվի առնելով վերոնշյալ հիմնավորումը, ինչպես նաեւ կարեւորելով տվյալ տարածքում Սիմոնյան կրթական հիմնադրամի «Թումո» կենտրոնի կողմից իրականացվող կրթական ծրագրերի դերն ու նշանակությունը՝ Երեւանի ավագանին ընդունել է որոշումը: