Անցած տարվանից Երեւանում գործող Basic IT Center ուսումնակական կենտրոնը հանդես է գալիս ստարտափներին անվճար աջակցության ծրագրով:
Basic IT Center-ի հիմնադիր Վահե Հասրաթյանը Itel.am-ին պատմել է, որ նպատակն է ոչ միայն ծրագարվորման դասընթացների միջոցով ուսումնասիրել նորագույն տեխնոլոգիաները, այլեւ նպաստել դրանց զարգացմանը Հայաստանում՝ ստարտափներին աջակցություն տրամադրելու միջոցով:
«Ստարտափներին աջակցում ենք անվճար հիմունքներով: Ստարտափը մեզ ուղարկում է իր նախագիծը, մեր կենտրոնի դասախոսական կազմն այն քննարկում է եւ դրական արդյունքի դեպքում հրավիրում ստարտափ թիմին՝ մանրամասները քննարկելու համար: Ստարտափի հետ համաձայնության գալուց հեոտ սկսվում են նախագծի իրականացման աշխատանքները: Մենք ստարտափին տրամադրում ենք տեխնոլոգիաներով հագեցած լսարաններ, տալիս մասնագիտական խորհուրդներ եւ այլ տիպի խորհրդատվություն»,- նշել է Վահե Հասրաթյանը:
Նրա խոսքով՝ հայտերը կարելի է ներկայացնել ցանկացած պահի, կոնկրետ ժամկետներ չկան:
Վահե Հասրաթյանը տեղեկացրել է, որ այս պահին քննարկվում է 2 ստարտափ թիմի աջակցելու մանրամասները:
Basic IT Center-ում վճարովի հիմունքներով դասավանդվում են հետեւյալ դասընթացները՝ վեբ ծրագրավորում, Java ծրագրավորում, C# (Sharp) ծրագրավորում, C++ ծրագրավորում, Android ծրագրավորում եւ iOS ծրագրավորում: