10:26 | 02.03.16 | Նորություններ | 3961

«Օրանժ Արմենիա»-ն ավելացրել է գերարագ ինտերնետի ծավալը

Այսուհետ Orange ինտերնետի նոր եւ առկա բաժանորդները նույն ամսավճարի դիմաց կստանան ավելի շատ գերարագ ինտերնետի ծավալ:

Այսպես, Ինտերնետ Հիմա եւ MyFi 5000 ու 6000  սակագնային պլանների բաժանորդները նախկին 5ԳԲ-ի փոխարեն կստանան 10 ԳԲ, Ինտերնետ Հիմա եւ MyFi 8000 սակագնային պլանների բաժանորդներն այժմ կարող են սպառել 25ԳԲ, Ինտերնետ Հիմա եւ MyFi 11 000 սակագնային պլանների դեպքում ամսական գերարագ ինտերնետի ծավալը կլինի 50ԳԲ, իսկ Ինտերնետ Հիմա եւ MyFi 15 000 սակագնային պլանների դեպքում՝ 65ԳԲ:

MyBox 11 000 եւ 14 000 սակագնային պլանների բաժանորդներն այսուհետ կստանան համապատասխանաբար 50ԳԲ եւ 60ԳԲ ամսական գերարագ ինտերնետի ծավալ:
 
«Ինտերնետն արդեն անշուշտ դարձել է յուրաքանչյուրիս առօրյայի անբաժանելի մասը: Լինելով շարժական ինտերնետի շուկայի առաջատարը Հայաստանում՝ շարունակում ենք միջոցառումներ ձեռնարկել հայ սպառողի համար այն ավելի հասանելի դարձնելու համար: Այսօր ուրախ ենք մեր ինտերնետ բաժանորդներին ներկայանալ այսպիսի անակնկալով, որն իրենց թույլ կտա ավելի հեշտ օգտվել համացանցից եւ ազատ շփվել սոցցանցերում»,- ասել է «Օրանժ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Եսայանը: