15:18 | 02.03.16 | Նորություններ | 3885
Beeline-ը հայտարարում է կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար գարնանային ակցիայի անցկացման մասին:
2016 թ. մարտի 1-ից մինչեւ ապրիլի 7-ը Mega բջջային ինտերնետի ծառայության բոլոր գործող բաժանորդները, ինչպես նաեւ նշված ժամանակահատվածում ծառայությունն ակտիվացրած բաժանորդները, իրենց հեռախոսների եւ սմարթֆոնների համար` գործող սակագնով կստանան գերարագ բջջային ինտերնետի կրկնակի ծավալ:
«Beeline-ը շնորհավորում է բաժանորդներին գարնան գալստյան կապակցությամբ եւ մաղթում ջերմություն, երջանկություն եւ առավելագույնս հաճելի շփում իրենց հարազատների եւ բարեկամների հետ: Քանի որ շփման հիմնական մասն արդեն իրականացվում է տարբեր ինտերնետ ռեսուրսների միջոցով, մենք որոշեցինք անել հիմնականը` ավելացնել ինտերնետի ծավալը եւ գարնան գալուստն ու Beeline ծառայություններից օգտվելը դարձնել ավելի հաճելի»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։