Սայմոն Ուիլքինսոնը
Սայմոն Ուիլքինսոնը
14:59 | 24.02.16 | Նորություններ | 4971
Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի շրջանակում Սայմոն Ուիլքինսոնը փետրվարի 23-ին եւ 24-ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում հանդես է եկել դասախոսությամբ, ինչպես նաեւ ներկայացրել է «Խորանարդ» ֆիլմը։
Փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline–ը Հայաստանում:
circa69 անվան տակ հանդես եկող Սայմոն Ուիլքինսոնը բնորոշում է իրեն որպես միջպլատֆորմային արվեստագետ: Սայմոն Ուիլքինսոնի աշխատանքը ներառում է աուդիովիզուալ միջոցներ, ինստալյացիա, վիրտուալ իրականություն, էլեկտրոնային երաժշտություն եւ այլն:
«Ուրախալի է, որ Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի շրջանակում կինոարվեստի սիրահարների համար հասանելի են ոչ միայն հետաքրքիր եւ որակյալ ֆիլմեր, զանազան մրցույթներին մասնակցելու բազմաթիվ հնարավորություններ, այլ նաեւ արհեստավարժ մասնագետի դասախոսություն եւ խորհրդատվություն, ինչն էլ իր հերթին նպաստում է մարդկանց կյանքն էլ ավելի լավ դարձնելուն»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։