09:50 | 24.02.16 | Նորություններ | 4345

    Հայտնի են «Ռոստելեկոմի» հայտարարած մրցույթի հաղթողները

    «Ռոստելեկոմը» Հայաստանում փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը, կազմակերպել էր մրցույթ ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջում։ Մրցույթին մասնակցողները պետք է մեկնաբանություններ թողնեին ընկերության Ինտերնետ հասանելիության ծառայության վերաբերյալ։

    «Ռոստելեկոմում» նշել են, որ արդյունքներն ամփոփվել են, եւ ամենաօրիգինալ նկարագրության հեղինակները ստացել են մրցանակներ, մասնավորապես, գլխավոր մրցանակին՝ Դեն Բրաունի «Ինֆերնո» գրքին, արժանացել է Աիդա Մեսրոպյանը։

    Հուշանվերների են արժանացել նաեւ ամենաարագ արձագանքող (Վարուժան Ստեփանյան) եւ հնարամիտ (Լեւոն Գալստյան) մեկնաբանության  հեղինակ օգտատերերը։

    Փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, «Ռոստելեկոմի» երեւանյան վաճառքի եւ սպասարկման սրահներում բաժանորդագրվողները ստացել են նվերներ՝ գրքերի տեսքով։