11:39 | 22.01.16 | Նորություններ | 4118

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Շղարշիկում բնակարանամուտ են տոնել

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցության շնորհիվ Արագածոտնի մարզի Շղարշիկ համայնքում 2015թ. վերջին ավարտվել է մեկ կիսակառույց տան շինարարություն եւ վերանորոգվել է երկու տանիք:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը մասնակցել են բնակարանամուտի արարողությանը եւ այցելել տանիքները նորոգած ընտանիքներին:

«Այս ծրագրի հիմքում անտարբերությունը մերժելու մոտեցումն է: Նպատակ, որը հարազատ է մեր ընկերության արժեհամակարգին: Իր խնդիրների եւ հոգսերի մեջ միայնակ մնացած մարդը նախ հարմարվում է ստեղծված վիճակին, ապա մեկուսանում է միջավայրից: Դա ամենավատ հոգեվիճակն է, որից պետք է խուսափի հասարակությունը: Մենք ձգտում ենք լինել այն աջակցող ձեռքը, որը բազմաթիվ ընտանիքների հանում է դժվարին վիճակից: Այդ ձեռքը, սակայն, ամենազոր չէ: Մենք մեր ծրագրերով շարունակում ենք հուշել մարդկանց. մի եղեք անտարբեր»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: