11:21 | 22.01.16 | Նորություններ | exclusive 2968

Գործարկվել է Mashtots կրթական հավելվածի iOS տարբերակը

Արեւմտահայերեն սովորեցնող Mashtots անվճար կրթական հավելվածն արդեն հասանելի է AppStore-ում:

Հավելվածի Android տարբերակը գործարկվել էր 2015թ. սեպտեմբերին:

Համահիմնադիրներն են Տիգրան Բարսեղյանը, Էրիկ Ղոնյանը եւ Գրիգորի Էյրամջյանը:

Եռալեզու հավելվածը (հայերեն, անգլերեն, իսպաներեն) հնարավորություն է տալիս արեւմտահայերեն սովորել զվարճալի եւ ինտերակտիվ խաղերի, վարժությունների միջոցով:

Mashtots հավելվածը մշակվել է «Գալուստ Գյուլբենկան» հիմնադրամի հովանավորությամբ եւ նպատակ ունի նպաստել արեւմտահայերենի պահպանմանն ու տարածմանը: