17:44 | 20.01.16 | Նորություններ | 1657
Հրապարակվել է 2016թ. Bloomberg Innovation Index-ը, որի համաձայն` Հարավային Կորեան աշխարհի ամենաինովացիոն տնտեսություն ունեցող երկիրն է:
Նրան հաջորդում են Գերմանիան, Շվեդիան, Ճապոնիան եւ Շվեյցարիան: Սինգապուրը 6-րդն է, ԱՄՆ-ն՝ 8-րդը:
Հայաստանը վարկանիշում ներկայացված չէ: Տարածաշրջանի երկրներից աղյուսակում ներառված է միայն Թուրքիան, որը 36-րդն է:
50 ամենաինովացիոն տնտեսություն ունեցող երկրների վարկանիշում Ռուսաստանը 12-րդն է, Չինաստանը՝ 21-րդը:
Վարկանիշը եզրափակում են Մորոկկոն, Արգենտինան եւ Ղազախստանը:
Bloomberg-ի ինովացիոն վարկանիշը հիմնվում է 7 բաղադրիչների հիման վրա՝ գիտահետազոտական աշխատանքներ, արդյունավետություն, տնտեսությունում բարձր տեխնոլոգիական ընկերությունների ներկայացվածություն, բարձրագույն կրթության տարածվածություն, ապրանքների ավելացված արժեք, գրանցված արտոնագրերի եւ հետազոտողների թիվ: