16:54 | 20.01.16 | Նորություններ | 3393

Beeline-ի աջակցությամբ 2400 երեխա մասնակցել է Գաֆէսճեանի կրթական ծրագրերին

2015թ. Beeline-ի եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի համագործակցության արդյունքում ավելի քան 2400 երեխա մասնակցել է կրթական միջոցառումներին, եւ մոտ 3000 այցելու օգտվել է ԳԱԿ-ի Ինտերակտիվ ուսումնական կենտրոնից:

Համագործակցության շրջանակում Beeline-ի աջակցությամբ ԳԱԿ-ի նորաբաց Ինտերակտիվ ուսումնական կենտրոնը համալրվել է ժամանակակից թվային տեխնոլոգիաներով:

Անցած տարի իրականացվել են նաեւ «Կուբիզմի ներածություն» եւ «Ինչ են պատմում զարդանկարները» կրթական ծրագրերը:

«Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ համատեղ իրականացված սոցիալական ծրագրերն ուղղված են երեխաների եւ նրանց ծնողների կյանքն ավելի լավ դարձնելուն։ Ուրախ ենք, որ կենտրոնի հետ Beeline-ի համագործակցությունը 2015թ. թեւակոխեց նոր փուլ եւ Ինտերակտիվ ուսումնական կենտրոնի ընձեռած լայն հնարավորությունները խթան հանդիսացան երեխաների ու նրանց ծնողների համար հաղորդակցվելու արվեստի պատմությանը, թվային տեխնոլոգիաների օգնությամբ  հարստացնելու իրենց առցանց գիտելիքները»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline-ը եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011-ից: