11:10 | 20.01.16 | Նորություններ | 5562

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ տուն է վերակառուցվել Բագրավանում

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը բնակարանաշինության ծրագրով շրջայցի շրջանակում Շիրակի Բագրավան գյուղում եղել են Հովհաննիսյանների վերակառուցված տանը:

«Այս եւ մյուս համայնքներում աշխատանքներն իրականացվել են սիրով եւ կարեւոր առաքելությամբ: Նման ծրագրերով մենք ձգտում ենք մեր հայրենակիցներին հորդորել, որ խնդիրները լուծելու համար ազատվեն հուսահատության գերությունից: Եվ որքան վճռական ու հաստատակամ լինեն`այնքան արագ կհասնեն արդյունքի: Բոլոր նրանք, ովքեր մասնակցել են շինարարությանը, յուրաքանչյուր քարի հետ՝ տան պատերում ամրացրել են ապագայի հանդեպ լավատեսությունն ու հավատը: Տարիներն իրենց հետ կտանեն եւ ՛ֆիզիկական աշխատանքի ծանրաբեռնվածությունը, եւ՛ դժվար անցյալի հիշողությունները»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

2015թ. ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն դրամի ներդրում է կատարել բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնն» իրականացրել է այն: Արդյունքից օգտվել է 93 ընտանիք: