17:34 | 18.01.16 | Նորություններ | 1211

WhatsApp-ը կդառնա լիովին անվճար

WhatsApp-ը մտադիր է վերացնել բաժանորդագրության իր վճարները, որոնց համաձայն՝ օգտատերերը պարտավոր են տարեկան 99 ցենտ վճարել մեկ տարվա բաժանորդագրությունից հետո:

«Զարգացման ընթացքում հասկացանք, որ այս մոտեցումը լավ չի աշխատել: WhatsApp-ի շատ օգտատերեր չունեն կրեդիտ քարտի համար, եւ նրանց անհանգստացնում էր այն, որ կարող են կորցնել ընտանիքի եւ ընկերների հետ կապը առաջին տարվա բաժանորդագրության ավարտից հետո: Այնպես որ հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում մենք կհանենք վճարները մեր հավելվածի բոլոր տարբերակներից, եւ WhatsApp-ն այլեւս ձեզանից գումար չի գանձի ծառայությունից օգտվելու համար»,- նշել են WhatsApp-ում:

Ընկերությունում ընդգծել են, որ ամենասկզբից մեսենջերի ամենահավատարիմ օգատերերը դրանից օգտվելու ցմահ հնարավորություն են ստացել, իսկ վճարումը վերաբերել է միայն նոր օգատերերին:

WhatsApp-ն այսօր ունի ավելի քան 1 մլրդ օգտատեր: Facebook-ին պատկանող հավելվածը նախատեսում է եկամուտ ստանալ բիզնեսներին տրամադրող ծառայությունների միջոցով:

WhatsApp-ում նաեւ նշել են, որ մոտ ապագայում հնարավոր կլինի մեսենջերով հաղորդագրություններ ուղակել բանկերին եւ ավիաընկերություններին: Ընկերությունում հավելել են, որ 3-րդ կողմի գովազդ հավելվածում չի ավելանա: