15:19 | 18.01.16 | Նորություններ | 3650
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալի թարմացված բջջային տարբերակը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ում նշել են, որ թարմացված բջջային տարբերակը թույլ է տալիս գտնել ռոումինգ ծառայություններին եւ սակագնային պլաններին վերաբերող անհրաժեշտ տեղեկությունները, ծանոթանալ հատուկ առաջարկներին, ծածկույթի քարտեզին եւ ընկերության սպասարկման կենտրոնների հասցեներին ու աշխատանքային ժամերին:
«Հավատարիմ մնալով հաճախորդամետ գործելակերպին՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստեղծել է «Ինտերնետ օգնական» ինքնասպարկման պորտալի պարզ եւ հարմարավետ բջջային հավելվածը՝ iOS եւ Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների համար: Հավելվածը հնարավորություն է տալիս փնտրելու ապրանքատեսակների եւ ծառայությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ՝ նպատակ ունենալով բարձրացնել բաժանորդների իրազեկվածությունը եւ ծառայությունների կառավարման արդյունավետությունը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: