17:02 | 11.01.16 | Նորություններ | 2082

Դեկտեմբերի 31-ին եւ հունվարի 1-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 41,5 մլն զանգ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է 2015թ. դեկտեմբերի 31-ին եւ 2016թ. հունվարի 1-ին ցանցի սպասարկած կարճ հաղորդագրությունների եւ զանգերի վիճակագրությունը:

Այսպես, Ամանորի նախաշեմին` 2015թ. դեկտեմբերի 31-ին (մինչեւ կեսգիշեր), ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 3 510 801 կարճ հաղորդագրություն, իսկ 2016թ. հունվարի 1-ին` 2 446 970-ը:

Ընկերությունը տեղեկացնում է նաեւ, որ դեկտեմբերի 31-ին` մինչեւ կեսգիշեր, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 20 880 340, իսկ 2016թ. հունվարի 1-ին՝ եւս 20 679 132 զանգ:

Ընդհանուր առմամբ, 2015թ. դեկտեմբերի 31-ին եւ 2016թ. հունվարի 1-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 5 957 771 կարճ հաղորդագրություն եւ 41 559 472 զանգ: