16:52 | 24.12.15 | Նորություններ | 4039

ՏՏ ոլորտում այս տարի 20% աճ է արձանագրվել

Հայաստանյան ՏՏ ոլորտը 2015թ. գրանցել է 20% աճ:

Այս մասին հայտնել են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից (ՁԻՀ):

Մասնավորապես, ՏՏ ոլորտում անցնող տարում 60 նոր ընկերություն է ստեղծվել:

Ամփոփելով տարին՝ ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանը Itel.am-ին տեղեկացրել է, որ հիմնադրամն անցնող տարվա ընթացքում Համաշխարհային բանկի եւ ՀՀ կառավարության աջակցությամբ իրականացված համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի շրջանակում ֆինանսական աջակցություն է տրամադրել 32 ստարտափի: