09:47 | 12.12.15 | Նորություններ | 1219

    Երեւանում կայացել է Kaspersky Security Day. «Այսօրվա եւ վաղվա կիբեռսպառնալիքները» կոնֆերանսը

    Դեկտեմբերի 11-ին Երեւանում կայացել է Kaspersky Security Day. «Այսօրվա եւ վաղվա կիբեռսպառնալիքները» կոնֆերանսը, որի ընթացքում քննարկվել են խոշոր ձեռնարկությունների դեմ ուղղված ժամանակակից ՏՏ-սպառնալիքները:

    Միջոցառմանը մասնակցել են ՏՏ-անվտանգության ոլորտում որոշումներ կայացնելու լիազորություն ունեցող հայկական եւ միջազգային ընկերությունների ներկայացուցիչներ:  

    Զեկույցներով են հանդես եկել «Kaspersky Lab» ընկերության ներկայացուցիչները: 

    Քննարկվել են հետեւյալ թեմաները՝ ժամանակակից սպառնալիքներ, ՏՏ-ի եւ ՏՏ-անվտանգության զարգացման միտումներ, տվյալների պահպանման կենտրոնների վիրտուալացում եւ պաշտպանություն, DDoS հարձակումների դեմ պայքարի մեթոդներ, տեխնոլոգիական գործընթացների կառավարման ավտոմատացված համակարգի խնդիրները ՏՏ-ում:

    Կոնֆերանսի ընթացքում ներկայացվել է նաեւ Կասպերսկի Լաբորատորիայի Enterprise Security Platform-ը: