15:31 | 11.12.15 | Նորություններ | 1663

ԴիջիԿոդ կիրառական ծրագրավորման մրցույթի դիմումները կընդունվեն մինչեւ հունվարի 20-ը

ԴիջիԿոդ կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի հայտերի գրանցումը երկարաձգվել է մինչեւ 2016 թ. հունվարի 20-ը:

Մասնակցության հայտը հասանելի է այստեղ: Լավագույն խաղերի հեղինակներին սպասվում են դրամական պարգեւներ, դասընթացներ, ճամբարի ուղեգրեր, սարքավորումներ, ռոբոտի դետալներ եւ ՏՏ ընկերությունում պրակտիկայի հնարավորություն:

Մրցույթին կարող են մասնակցել 7-17 տարեկան դպրոցականները: Մրցույթի շրջանակներում աշակերտները կաշխատեն Scratch (Աղվես) ծրագրավորման լեզվով եւ ստեղծված խաղերը կբեռնեն Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT)  կայք:  Մրցույթի մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ:

Scratch-ը  MIT-ի կողմից մշակված գրաֆիկական  ծրագրավորման միջավայր է, իսկ  Աղվես-ը  Scratch ծրագրի հայաֆիկացված եւ նոր մոդուլներով համալրված տարբերակն է, որը ռոբոտաշինության եւ ինժեներական խմբակ-լաբորատորիաների աշակերտները կիրառում են  նաեւ ռոբոտներ ծրագրավորելիս:

Նշենք, որ ԴիջիԿոդն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից (ԻՏՁՄ)՝ «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: