12:17 | 11.12.15 | Նորություններ | 3025

«Ռոստելեկոմ»-ի վճարումները՝ ՎՏԲ-Հայաստան Բանկում 24/7 ռեժիմով

ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով Հայաստանում «Ռոստելեկոմ»-ի ծառայությունների դիմաց կկարողանան այսուհետ վճարումներ իրականացնել ոչ միայն իրավաբանական, այլեւ ֆիզիկական անձինք:

Ինչպես նշել են բանկում, վճարումները կիրականացվեն ՎՏԲ-Հայաստան Բանկի 67 մասնաճյուղերի դրամարկղերում, ինչպես նաեւ հեռահար մուտքի հնարավորության շնորհիվ։

24/7 ռեժիմով վճարումներ իրականացնելու համար «Ռոստելեկոմ»-ի բաժանորդները կկարողանան օգտվել Երեւանում եւ մարզերում, ինչպես նաեւ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում տեղակայված TelCell արագ վճարային համակարգերից։
««Ռոստելեկոմը», հոգ տանելով իր բաժանորդների ժամանակի եւ հարմարավետության մասին, իր IP հեռախոսակապի, ինտերնետ եւ սմարթ հեռուստատեսության ծառայությունների դիմաց վճարումներ իրականացնելիս առաջարկում է օգտվել նաեւ ՎՏԲ-Հայաստան Բանկի «Ինտերնետ բանկ» ծառայությունից, որը հասանելի է օրվա ցանկացած ժամի աշխարհի յուրաքանչյուր ծայրից։

Բացի այդ, ամեն ամիս բանկ այցելություններից խուսափելու համար հաճախորդները կարող են նախապես բանկ ներկայացնել հայտ «Ռոստելեկոմի» ծառայությունների դիմաց իրենց բանկային կամ քարտային հաշվից պարբերական վճարումների հանձնարարականով»,- նշված է հաղորդագրությունում։