17:41 | 11.12.15 | Նորություններ | 8273
Օրանժ Արմենիան այսօր հետվճարային ծառայությունների օգտատերերին ներկայացավ ամանորյա անակնկալներով:
Այսուհետ այս ծառայությունները նախընտրող բաժանորդները կարող են միանալ Orange Ունիվերսալ 4 սակագնային պլաններից մեկին եւ ստանալ րոպեներ տեղական բոլոր ցանցեր, ԱՄՆ եւ Կանադա զանգերի համար, գերարագ ինտերնետի հազարավոր ՄԲ-եր, ինչպես նաեւ SMS փաթեթներ:
Orange Ունիվերսալ սակագնային պլաններում ներառված րոպեները սպառելուց հետո, բոլոր ցանցեր զանգերի համար կգործի բացառիկ 12 դրամ/րոպե սակագինը:
Բացի այդ, այն բաժանորդները, ովքեր Orange Ունիվերսալ սակագնային պլաններին կմիանան 24 ամսով, հնարավորություն կունենան ընտրված հեռախոսներ ձեռք բերել հատուկ գնով եւ պայմաններով:
«Այս 4 ունիվերսալ սակագնային պլանները ստեղծել ենք՝ համաշխարհային հեռահաղորդակցության ոլորտի զարգացման միտումները հաշվի առնելով: Դրանք մեր բաժանորդներին հնարավորություն կընձեռեն ազատ շփվել մտերիմների հետ` առանց մտահոգվելու, թե որ ցանց են զանգում: Ներառված րոպեները նրանք կարող են սպառել նույնիսկ ԱՄՆ-ում եւ Կանադայում բնակվող իրենց բարեկամների հետ խոսելու համար, իսկ ներառված գերարագ ինտերնետի զգալի ծավալը թույլ կտա հեշտորեն օգտվել համացանցից եւ շփվել սոց. ցանցերում»,- ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Եսայանը:
Միանալով «Orange Ունիվերսալ 2900» սակագնային պլանին՝ բաժանորդները կստանան 350 րոպե եւ նույնքան SMS, ինչպես նաեւ 1000 ՄԲ գերարագ ինտերնետի ծավալ:
«Orange Ունիվերսալ 5500» սակագնային պլանին միանալիս բաժանորդները կստանան 750 րոպե, նույնքան SMS եւ 5000 ՄԲ գերարագ ինտերնետի ծավալ:
«Orange Ունիվերսալ 8000» սակագնային պլանի դեպքում բաժանորդները կստանան 1500 րոպե, նույնքան SMS եւ 10 000 ՄԲ գերարագ ինտերնետի ծավալ:
«Orange Ունիվերսալ 12 500» սակագնային պլանի բաժանորդները կստանան 3000 րոպե եւ SMS, ինչպես նաեւ 15 000 ՄԲ գերարագ ինտերնետի ծավալ: Ներառված րոպեներով բաժանորդները կարող են զանգեր կատարել ինչպես տեղական բոլոր ցանցեր, այնպես էլ ԱՄՆ եւ Կանադա, իսկ SMS-ներն ուղարկել տեղական բոլոր ցանցեր:
«Ներառված րոպեներից եւ ՄԲ-ից բացի Orange Ունիվերսալ սակագնային պլանների օգտատերերը կունենան նաեւ մատչելի պայմաններով բարձրակարգ սմարթֆոններ ձեռք բերելու հնարավորություն՝ տարաժամկետ վճարման պայմանով», - հավելել է Օրանժ Արմենիայի կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանը: