17:55 | 02.12.15 | Նորություններ | 5689

    Beeline-ի գլխավոր տնօրենը բաց դաս է անցկացրել «Մերգելյան» ակումբում

    Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը «Արդյունավետ կառավարման մոդելները» թեմայով բաց դաս է անցկացրել Երիտասարդ հետազոտողների «Մերգելյան» ակումբում:

    Անդրեյ Պյատախինը ներկայացրել է բիզնեսի կառավարման ժամանակակից մոդելների առանձնահատկությունները, խոշոր ընկերություններում աշխատելու միջազգային իր փորձը, ինչպես նաեւ կիսվեց հաջողակ լինելու եւ նպատակներն իրականություն դարձնելու իր անձնական օրինակով։

    Դասախոսությունը կազմակերպվել է «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության եւ «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամի կողմից։

    «Beeline-ը կարեւորում է նմանատիպ հանդիպումների կազմակերպումն երիտասարդ մասնագետների հետ, ովքեր ունեն նորարական գաղափարներ եւ ձգտում են կյանքի կոչել դրանք` դարձնելով կյանքն ավելի լավը: Որպես երկրի հեռահաղորդակցության խոշորագույն օպերատորի ղեկավար` իմ փորձով բազմիցս համոզվել եմ հաջողության հասնելու գործում կառավարման ճիշտ մոդելի ընտրության նշանակությունը մեջ: Վստահ եմ` այսօրվա բաց դասին ձեռք բերված գիտելիքները կօգնեն մասնակիցներին իրենց գաղափարների համար կառավարման առավել արդյունավետ մոդել ընտրելու եւ դրանք հաջողությամբ կյանքի կոչելու գործում»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: