17:50 | 02.12.15 | Նորություններ | 3749

ՎիվաՍել-ՄՏՍ-ի «BIT անսահմանափակ» ծառայությունը կարելի է ակտիվացնել նաեւ ընկերների համար

«BIT անսահմանափակ» ծառայությունն այսուհետ կարելի է ակտիվացնել նաեւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդ` ընկերների եւ մտերիմների համար:

Ծառայությունը 1 օրով ընկերների կամ մտերիմների համար ակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել *777*հեռախոսահամարը*1#, իսկ 30 օրով ակտիվացնելու համար՝ *777*հեռախոսահամարը*30#:

Կանխավճարային բաժանորդների համար ծառայությունը հասանելի է երկու տարբերակով՝ «BIT1» եւ «BIT30»` համապատասխանաբար 1 օր եւ 30 օր գործողության ժամկետով:

Հետվճարային բաժանորդներն այս պահին կարող են օգտվել 1 օր գործողության ժամկետով ծառայությունից:

Ակտիվացման գումարը գանձվում է ակտիվացնող կողմի հաշվից: