17:18 | 02.12.15 | Նորություններ | 4282
«Ռոստելեկոմ»-ի կողմից Հայաստանում անցկացվող միջոցառումների շրջանակում «Азбука Интернета» ձեռնարկի միջոցով ուսուցում կազմակերպելու համար երկու բուհերում՝ Գ․Վ․Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի հայաստանյան մասնաճյուղում եւ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում դեկտեմբերի 1–ին ավարտվել են ուսանող կամավորների դասընթացները, որոնք անց էին կացնում ՌԴ-ից ժամանած փորձագետները։
Մասնավորապես, ուսանողներին ներկայացվել են բոլոր այն առանձնահատկությունները, որոնք պետք է հաշվի առնել միջին եւ տարեց բնակչության ուսուցման ժամանակ:
Բուհերից ընդհանուր առմամբ դասընթացներին մասնակցել է 46 ուսանող:
Միաժամանակ Գ.Վ․Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի հայաստանյան մասնաճյուղում ռուս մասնագետների կողմից մեկնարկել են դասընթացներ՝ տարեց «ուսանողների» համար, որոնք երկուշաբթի օրվանից 12 աշխատանքային օր շարունակ երկուական ժամ կտրամադրեն համակարգչային գիտելիքների եւ հմտությունների ուսումնասիրմանը։