17:18 | 17.11.15 | Նորություններ | 4102

ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցել է «Փողկապ եւ քամի» հեծանվաերթի անցկացմանը

Նոյեմբերի 15-ին «Արեւորդի» միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում անցկացվել է «Փողկապ եւ քամի» հեծանվաերթը:

Միջոցառումը կազմակերպվել է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի եւ Սիրողական հեծանվային սպորտի եւ հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի համատեղ նախաձեռնությամբ։ Ինչպես փառատոնի ծրագրում ներառված մյուս միջոցառումները, «Փողկապ եւ քամին» նույնպես իրականացվել է հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ։

Ազատության հրապարակից պաշտոնական հագուստով ավելի քան 60 հեծանվորդներ հեծանվաերթով անցել են Երեւան քաղաքի կենտրոնական փողոցներով։

Արշավը նպատակ է ունեցել հանրային ուշադրությունը հրավիրել օդի աղտոտվածության, խոշոր համայնքները մեքենաներով ծանրաբեռնելու աճող միտման խնդրին, եւ այդ համատեքստում ընդգծել քաղաքներում հեծանվային մշակույթի ներդման կարեւորությունը: