16:07 | 17.11.15 | Նորություններ | 4518
«Ռոստելեկոմը» այսօր իր գործընկերոջ՝ «Վեգա» ընկերության սրահում ներկայացրել է հեռուստատեսության նոր՝ ОТТ (ՕԹԻԹԻ) ծառայությունն ու գործընկերոջ հետ իրականացվող համատեղ ակցիան։
««Ռոստելեկոմի» տեխնոլոգիական նորույթը՝ «ОТТ (Over the top) հեռուստատեսություն» ծառայությունը հնարավարություն է տալիս վայելել ընկերության կողմից տրամադրվող հեռուստատեսային ծառայությունը՝ ունենալով ընդամենը 2,5Մբ/վ ինտերնետ հասանելիություն եւ ամենակարեւորը՝ անգամ այնտեղ, որտեղ «Ռոստելեկոմը» հասանելիություն չունի կամ որտեղ օգտվում են այլ ինտերնետ օպերատորների ծառայություններից»,- ասված է հաղորդագրությունում
«ОТТ հեռուստատեսություն» ծառայությունը հնարավորություն է ընձեռում բաժանորդներին օգտվելու այն գործառույթներից, որոնք հասանելի են «Ռոստելեկոմի» IPTV հեռուստատեսության ծառայությունում՝
- Ժամանակակից հեռուստաալիքների դիտում,
- Մինչեւ 5 օր վաղեմության հաղորդումների դիտում (TVOD),
- Մուլտիսքրին մինչեւ 5 էկրանի վրա (սմարթֆոն, պլանշետ),
- Ֆիլմադարանի եւ ֆիլմերի փաթեթների դիտում,
- Եթերի տեսագրում,
- Այլ հնարավորություններ։
«Ռոստելեկոմը» տեղեկացնում է նաեւ, որ այսօր «Վեգա» խանութների ցանցում 149 000 եւ ավելի գումարի տեխնիկա եւ ապրանքներ գնելու դեպքում յուրաքանչյուր գնորդ անվճար կստանա SmartBox սարքն ու 6 ամիս բաժանորդագրություն «Ռոստելեկոմի» «ОТТ հեռուստատեսություն» ծառայությանը, ինչի համար կվճարի «Վեգա» ընկերությունը։ Հետագայում՝ 7-րդ ամսից սկսած, ծառայությունից օգտվել ցանկանալու դեպքում գնորդներին անհրաժեշտ կլինի լիցքավորել հաշիվը։