12:20 | 17.11.15 | Նորություններ | 3716

Dasaran-ը ներկայացվել է ՀՀ նախագահին

Նոյեմբերի 16-ին ՀՀ նախագահի նստավայրում Dasaran կրթական ծրագրի անձնակազմը՝ հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանի ղեկավարությամբ, նախագահին է ներկայացրել կրթական ծրագիրը:

Ծրագրի ինտերակտիվ շնորհանդեսն ուղեկցվել է Dasaran-ի տարբեր շահառուների հետ տեսակապով, որոնք ներկայացրել են իրենց աշխատանքում կամ ուսումնառության գործընթացում հիշյալ ծրագրի օգտակարությունն ու արդյունավետությունը:

Dasaran-ի հիմնադիրները նշել են, որ ցանկություն ունեն շարունակաբար զարգացնել ու կատարելագործել ծրագիրը եւ դրանում կիրառվող գործիքները՝ ներգրավելով նաեւ Սփյուռքի հայկական դպրոցները:

Նախագահը հանդիպման մասնակիցների եւ Dasaran կրթական ծրագրի պատասխանատուների հետ քննարկել է ծրագրի զարգացման հեռանկարին եւ հնարավոր աջակցությանը վերաբերող հարցեր, այդ նպատակով տվել համապատասխան հանձնարարականներ: