17:12 | 16.11.15 | Նորություններ | 3886

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ անցկացվել է «Դդմի օր-դիմակահանդես» մրցույթը

Երեւանի կենդանաբանական այգում անցկացվել է «Դդմի օր-դիմակահանդես» կրթաճանաչողական տոն-մրցույթը:

Միջոցառումը կազմակերպվել էր Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի՝ (FPWC) «Արեւորդի» 5-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում: Միջոցառմանն աջակցել է հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Այս տարի մրցույթին մասնակիցների աճ է գրանցվել՝ 10-ից 15 տարեկան 300 աշակերտ Հայաստանի 34 դպրոցներից:

Մասնակիցները մրցել են 8 անվանակարգում: Հաղթող խմբերի անդամները որպես մրցանակ  2016թ.` ողջ տարվա ընթացքում, այգի անվճար այցելելու իրավունք են ստացել: Խրախուսման նպատակով 2016թ. հունիսին եւ հուլիսին Երեւանի կենդանաբանական այգի անվճար այցելության հնարավորություն են ստացել նաեւ մասնակից մյուս թիմերը: