11:16 | 17.11.15 | Նորություններ | 3612

Beeline-ը գործարկում է GPRS-ռոումինգ ծառայությունն Արցախում

Beeline-ը հայտարարում է Արցախում GPRS-ռոումինգ ծառայության գործարկման մասին:

Այսուհետ Beeline բջջային կապի կանխավճարային եւ հետվճարային համակարգերի բաժանորդները ԼՂՀ տարածքում ռոումինգում գտնվելիս հնարավորություն կունենան օգտվելու բջջային ինտերնետից 45 դրամ/մեգաբայթ սակագնով: 

«Beeline-ը շարունակում է կատարելագործել ծառայությունները` դարձնելով դրանք ավելի պարզ եւ հարմար: GPRS-ռոումինգ ծառայության շնորհիվ ԼՂՀ տարածքում գտնվող մեր բաժանորդներն այժմ հնարավորություն կունենան օգտվելու բջջային ինտերնետից մատչելի սակագնով»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:          
     
«Արցախում գտնվելիս ռոումինգի օգտագործման հետ կապված հարցերով կարող եք զանգահարել Beeline հաճախորդների աջակցման կենտրոն՝ +374-8000-0612 անվճար հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրությունում: