15:09 | 08.10.15 | Նորություններ | 3321
Beeline-ը՝ Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) հետ համատեղ, հայտարարում է «ՀՀ աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացում» խորագրով ծրագրի մեկնարկի մասին:
Ծրագիրն իրականացնում է Beeline-ի Make your mark գլոբալ ռազմավարության շրջանակում։
Ծրագրի նպատակն է երիտասարդների շրջանում խթանել բիզնես պլան կազմելու եւ կարիերան պլանավորելու, սեփական բիզնեսը հիմնելու եւ վարելու գործընթացը, բարձրացնել մրցունակությունն աշխատաշուկայում, ինչպես նաեւ նպաստել աշխատանքային միգրացիայի կանխարգելմանը եւ զբաղվածության խթանմանը։
Ծրագիրը բաղկացած է 3 փուլից:
«Մենք կարեւորում ենք Հայաստանի գործատուների հանրապետական միության հետ հաջող համագործակցությունը եւ հավատացած ենք, որ այս ծրագիրը նույնպես կօգնի երիտասարդներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը: Համոզված եմ, որ մեր ծրագիրը հնարավորություն կընձեռի Հայաստանի ողջ տարածքում նպատակասլաց երիտասարդներին ձեռք բերել այնպիսի գիտելիքներ եւ հմտություններ, որոնք, անշուշտ, օգտակար կլինեն իրենց կարիերայի պլանավորման, ինչպես նաեւ բիզնեսի վարման եւ զարգացման գործընթացում»,- ասել է Հայաստանում Beeline–ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Ծրագրի առաջին փուլի ընթացքում բոլոր մասնակիցներն լրացնում են հարցաշարեր, որոնք նպատակ ունեն բացահայտել երիտասարդների շրջանում առկա հետաքրքրություն ձեռներեցության հանդեպ: Մասնագիտացված հանձնաժողովը կքննի հարցաշարերը եւ մրցակցության արդյունքում կընտրվեն լավագույն առաջարկները:
«Կարիերայի պլանավորման ճանապարհին» թրեյնինգ-դասընթացին կարող են մասնակցել երիտասարդներ նաեւ ՀՀ մարզերից: