17:44 | 07.10.15 | Նորություններ | 3152

PicsArt-ը կվերապատրաստի ապարանցի երեխաներին

Ապարան քաղաքի արվեստիդպրոցի եւՔուչակհամայնքի նկարչության խմբակի ավելի քան 50 սանկմասնակցիPicsArtնկարչականեւֆոտո-խմբագրման ծրագրի դասընթացների:

Նախաձեռնությունն իրականացնում ենPicsArt ընկերությունը եւ Վորլդ Վիժն Հայաստանը:

«Հայաստանի ապագա զարգացումը մեծապես կախված է մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումից: Դա բնական ռեսուրսներ չի պահանջում, այլ միայն գիտելիք եւ համապատասխան կրթություն: Հուսով եմ, որ այս ծրագիրը Հայաստանի կրթական գործընթացի համար նոր եւ կարեւոր մի փուլի սկիզբ կդառնա, որ դրական ազդեցություն կունենա ոչ միայն առանձին անհատների, այլեւ համայնքների եւ երկրի ապագայի համար»,- ասել է PicsArt-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը:

Վորլդ Վիժն Հայաստանիծրագրիտնօրեն ԺիրայրԷդիլյանն էլասել է, ործրագիրը կօգնի ընդլայնել կրթականհնարավորությունները սոցիալապեսանապահովերիտասարդների համար՝ զինելով ժամանակակից գիտելիքներով եւ ստեղծելով հետագա մասնագիտական աճի նոր հնարավորություններ:

PicsArt-ի ֆինանսավորմամբ երկու դպրոցների խմբակներին տրամադրվել է 29 պլանշետ:

Դասընթացները կանցկացնենխմբակների նկարչությանուսուցիչները, որոնք վերապատրաստվել են PicsArt-ի կողմից: Հետագայում ընկերության մասնագետները պարբերաբարկայցելեն դպրոցներ՝ խորհրդատվություն տրամադրելով եւ աջակցելով դասընթացների անցկացմանը:

PicsArt-ի սոցիալական ցանցի միջոցովդասընթացներիմասնակիցները ծրագրի այլ օգտագործողների հետ հաղորդակցվելու եւ փորձփոխանակելու հնարավորությունկստանան՝ իրենցաշխատանքներըPicsArt-իկայքումտեղադրելով եւմասնակցելովառցանցմրցույթների: