12:23 | 07.10.15 | Նորություններ | exclusive 5123

Հայտնի են #createTogether հաքաթոնի եւ ստարտափ փիչինգի հաղթողները

Երեկ երեկոյան ամփոփվել են #createTogether հաքաթոնի արդյունքները:

Հաղթող է ճանաչվել Pulpulak.club նախագիծը, որը հնարավորություն է տալիս քարտեզի վրա գտնել ձեզ ամենամոտ ցայտաղբյուրը:

Մյուս երկու հաղթողներն են Bi Login եւ Video Note նախագծերը:

Հայտարարվել են նաեւ ավելի վաղ կայացած ստարտափ փիչինգի (Startup Pitching) հաղթողները:

Challenger-ը հաղթել է գաղափարի փուլի ստարտափների մրցույթում ($1000), իսկ EventGeek-ը զբաղեցրել է երկրորդ տեղը ($500):

Պրոդուկտի փուլի (Product stage) ստարտափների մրցույթում երկրորդը Localz հավելվածն է ($1000), իսկ հաղթողը`Skycriptor-ը ($1500):

«Մարգարյան իրավաբանական գրասենյակը», իր հերթին, հայտարարել է, որ անվճար իրավաբանական ծառայություններ կտրամադրի Challenger եւ Pulpulak.club թիմերին: 

#createTogether-ի կազմակերպիչներից ամերիկաբնակ ձեռնարկատեր Ներսես Օհանյանը Itel.am-ին տեղեկացրել է, որ բոլոր հաղթող ստարտափները ցանկության դեպքում, առանց նախնական փուլի եւ մասնակցության վճարի, դեկտեմբերին Բերքլիում կարող են մասնակցել Hyetech Showcase-ին: