15:24 | 06.10.15 | Նորություններ | 3514

    «Ռոստելեկոմ»-ն աջակցել է «Նոր ալիք»-ի անցկացմանը

    Ռուսաստանյան «Ռոստելեկոմը» հանդես է եկել որպես 2015թ. «Նոր ալիք» միջազգային երաժշտական մրցույթի գործընկեր։

    Մրցույթն այս տարի առաջին անգամ անցկացվում է Սոչի քաղաքում հոկտեմբերի 2-11-ը։

    «Հեռահաղորդակցության օպերատորը կառուցել է անհրաժեշտ ենթակառուցվածներն ու սարքավորումներ տրամադրել՝ մրցույթի անցկանցման ողջ տարածքը մինչեւ 300 Մբ/վ արագությամբ  ինտերնետ եւ WiFi կապով ապահովելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում: