11:53 | 07.10.15 | Նորություններ | 3113

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծառայությունների խափանումը վերացվել է

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այսօր առավոտյան տեղի ունեցած` տվյալների փոխանցման ծառայությունների խափանումն արդեն վերացվել է:

«Ցանցի՝ տվյալների փոխանցման ենթահամակարգերից մեկում տեղի ունեցած խափանումը ժամանակավոր դժվարություններ էր ստեղծել ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների մի մասի համար: Խափանման ընթացքում ձայնային ծառայությունները լիովին հասանելի են եղել»,- ասված է հաղորդագրությունում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ում նշել են, որ ընկերության արագ արձագանքման խմբի իրականացրած անհրաժեշտ աշխատանքների շնորհիվ խնդիրը լուծվել է, եւ համակարգի գործունեությունն ամբողջովին վերականգնված է: