13:41 | 02.10.15 | Նորություններ | exclusive 4421
Հայկական Zangi ընկերությունը մշակել է Secret Phone անունով նոր սերնդի լուծում, որը թույլ է տալիս ուղիղ եւ անվտանգ զանգեր կատարել երկու IP հասցեների միջեւ՝ առանց միջնորդի:
Այս մասին ԴիջիԹեք Էքսպոյի շրջանակում Itel.am-ին այսօր տեղեկացրել է Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը:
Նա նշել է, որ լուծումը հիմնականոմ առաջարկվելու է բանկերին եւ կորպորատիվ մյուս ընկերություններին, որոնք հետաքրքրված են անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ:
«Տեխնոլոգիայի օգնությամբ որեւէ հետք չի մնում միջնորդ սերվերներում: Հոկտեմբերի վերջին Secret Phone-ը որպես առանձին հավելված կհայտնվի App Store-ում եւ Google Play-ում»,- ասել է նա:
Վահրամ Մարիտրոսյանը տեղեկացրել է նաեւ նոր գործառույթի մշակման մասին, որը հնարավորություն է տալիս վիդեո կոնֆերանսների ժամանակ անսահմանափակ թվով մասնակիցներ ներգրավել:
Ընկերության մյուս նորությունը նոր սթիքերներն են:
«Սթիքերները, այդ թվում՝ հայատառները, վճարովի են: Սակայն բոլոր նրանք, ովքեր մինչեւ կիրակի ԴիջիԹեք-ում Zangi-ի տաղավար կայցելեն, սթիքերներն անվճար ակտիվացնելու հնարավորություն կստանան»,- տեղեկացրել է Վահրամ Մարտիրոսյանը: