16:50 | 01.10.15 | Նորություններ | 4025

«Ռոստելեկոմը» երկարաձգել է հայտարարած մրցույթի հայտերի ընդունման ժամկետը

«Ռոստելեկոմը» երկարաձգել է Հայաստանում անցկացվող «Շնորհակալություն Ինտերնետին 2015» մրցույթին աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը մինչեւ հոկտեմբերի 15-ը։

Մրցույթը նախատեսված է ավագ սերնդի ինտերնետ օգտագործողների համար։

Մասնակցել կարող են ավագ սերնդի ներկայացուցիչները (50+), որոնք սովորել են օգտվել համակարգչից եւ ինտերնետից ինքնուրույն կամ հատուկ դասընթացների մասնակցության արդյունքում։

Մրցույթին մասնակցության հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել կայքի «Մրցույթ»/«Конкурс» բաժին եւ լրացնել ձեւաթուղթը, ներբեռնելով էսսե (փոքրիկ շարադրություն), ինչպես նաեւ երկու լուսանկար (լուսանկար եւ համակարգչի տեսախցիկի օգնությամբ արված նկար):

Աշխատանքներն ընդունվում են երկու անվանակարգերում՝ «Ինտերնետ՝ իմ ընկեր եւ օգնական» եւ «Վիրտուալ շփում»:

Հայաստանյան հաղթողների պարգեւատրումը նախատեսված է իրականացնել նոյեմբերի սկզբին անցկացվելիք բաց դասերի շրջանակներում:

Մրցույթի կազմակերպիչներն են «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն եւ «Ռուսաստանի կենսաթոշակային հիմնադրամը»: