16:14 | 30.09.15 | Նորություններ | 4433

ՎիվաՍել-ՄՏՍ-ը 6,9 մլրդ դրամ է ուղղել մարզերի զարգացմանը

ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության տասը տարիների ընթացքում, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) ծրագրերի շրջանակում, շուրջ 6,9 միլիարդ դրամի ներդրում է կատարել Հայաստանում գյուղական համայնքների զարգացման գործում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստեղծել է շուրջ 204 կայուն աշխատատեղ մարզերում՝ մարզային 54 եւ շարժական 10 սպասարկման կենտրոնների միջոցով:

«Գյուղական համայնքների զարգացումը ենթադրում է գյուղի եւ քաղաքի, մարզերի եւ մայրաքաղաքի միջեւ կյանքի որակի տարբերության կրճատում: Դրան կարեւոր է հասնել հատկապես պատերազմից եւ բնական աղետներից տուժած սահմանամերձ բնակավայրերում: Մենք, որպես ընկերություն եւ անհատներ, անում ենք հնարավորինը, որպեսզի մարզերում բնակվող մեր հայրենակիցները չհուսահատվեն, իրենց չզգան լքված եւ շարունակեն հավատալ իրենց երեխաների լուսավոր ապագային: Մայրաքաղաքում կամ սահմանամերձ գյուղում ծնված լինելու փաստը պայմանավորված է մեզանից անկախ հանգամանքներով, եւ ոչ մեր՝ կամավոր ընտրությամբ: Որպես գիտակից անհատ գործելը, սակայն,  լիովին մեր ընտրությունն է: Մենք՝  վաղվա օրով մտահոգ հայերս, հաղթահարելով բազմաթիվ մարտահրավերներ, պետք է շարունակենք կերտել մեր ապագան. ոչ ոք դա չի անելու մեր փոխարեն: Ընտրությունը մերն է. կարող ենք ապրել կամ բացառապես հանուն անհատական երջանկության՝ հոգ տանելով բացառապես մեր մասին, կամ՝ որպես երջանկության բանաձեւ դիտարկել հանրային բարօրության կերտմանը մեր մասնակցությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ջանք չի խնայում, որպեսզի առօրյա կյանքում չհեռանանք հանրային բարօրություն կերտման՝ դեռեւս տասը տարի առաջ ընդունած արժեհամակարգից, այն է՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունից»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ընդհանուր առմամբ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը 23,8 միլիարդ դրամ է հատկացրել Երեւանում եւ Հայաստանի մարզերում՝ ԿՍՊ նախաձեռնությունների իրագործման նպատակով: