14:56 | 25.09.15 | Նորություններ | 6646

Օրանժ Արմենիայի նոր ղեկավարը Ալեքսանդր Եսայանն է

Օրանժ Արմենիայի նոր գլխավոր տնօրենը Ալեքսանդր Եսայանն է:

Այդ մասին ընկերությունն այսօր տեղեկացրել է իր գործընկերներին ուղարկված հաղորդագրությամբ:

Նոր գլխավոր տնօրենը իր պաշտոնը ստանձնել է ս.թ. սեպտեմբերի 3-ից:

Ս.թ. սեպտեմբերի 3-ին տեղի էր ունեցել «Օրանժ Արմենիա» ՓԲԸ բաժնետիրոջ փոփոխություն, որի արդյունքում ընկերության 100 % բաժնետոմսերն օտարվել էին «Յուքոմ» ՍՊԸ-ին: