Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը
17:59 | 22.07.15 | Նորություններ | 7379
Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը մեկնաբանել է տեղեկություններն այն մասին, որ Ucom ընկերությունը բանակցություններ է վարում Orange Armenia բջջային ընկերության 100% բաժնետոմսերի գնման շուրջ:
«Մենք միանշանակ ողջունում ենք մրցակցության զարգացումը: Դրանից շահում են բաժանորդները, իսկ այն, որ մենք կարող ենք մրցակցել եւ դա շատ հաջող ենք անում, ցույց է տվել վերջին տարիների փորձը:
Բացի այդ, ստեղծված իրավիճակում մենք հնարավորություններ ենք տեսնում Beeline-ի համար եւ օգտագործելու ենք դրանք:
Ամեն դեպքում, ես կցանկանայի հավատալ, որ վերջին իրադարձություները շուկայում կհանգեցնեն միայն դրական փոփոխությունների եւ բաժանորդների համար նոր համակցված սակագնային առաջարկների: Մենք պատրաստ ենք նոր ղեկավարության հետ եւս քննարկել ցանցային ռեսուրսների համատեղ կիրառման նախագծեր՝ ենթակառուցվածքի վերանորոգման եւ սպասարկման ինքնարժեքի նվազեցման, ինչպես նաեւ բաժանորդների համար մաուցվող ծառայությունների որակի բարելավման նպատակով»,- գրել է Անդրեյ Պյատախինը Ֆեյսբուքի իր էջում: