17:38 | 22.07.15 | Նորություններ | 4338

Ռոստելեկոմը կհամագործակցի Աբովյանի քաղաքապետարանի հետ

Այսօր Ռոստելեկոմը Հայաստանում՝ ի դեմս ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ի, փոխըմբռնման եւ համագործակցության հուշագիր է ստորագրել Աբովյան քաղաքի համայնքի հետ։

Ռոստելեկոմում նշել են, որ հուշագիրը նպատակ ունի զարգացնելու քաղաքային համայնքի ենթակառուցվածքները, ապահովելու շրջակա միջավայրի պահպանության եւ Աբովյան քաղաքի կենսամակարդակի բարձրացման հիմնախնդիրները։

Մասնավորապես, Ռոստելեկոմի կողմից կբարեկարգվեն ու անճար WiFi ցանցով կապահովվեն համայնքային զբոսայգիները, նախատեսվում է հետագայում ընդլայնել համագործակցությունը՝ ի նպաստ համայնքի բնակչության բարեկեցության ապահովման։

Ռոստելեկոմում հիշեցրել են, որ 2014-ից անվճար ինտերնետ կապով են ապահովված Աբովյան քաղաքի յոթ նախակրթարաններ, գեղարվեստի, երաժշտական եւ շախմատի դպրոցները, սպորտի եւ մշակույթի համալիր կենտրոնը, համայնքային գրադարանը, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը, ՍբՀովհաննես Մկրտիչ եկեղեցու եւ ընկերության գրասենյակների հարակից տարածքները։

Աբովյանի նորանշանակ քաղաքապետ Վահանգն Գեւորգյանը նշել է, որ մեծապես կարեւորում է մասնավոր հատվածի հետ համագործակցությունը, եւ ընկերությունների ներգրավվածությունը համայնքի զարգացման գործում էապես կնպաստի տեղի ենթակառուցվածքների զարգացմանը։

Ռոստելեկոմի հայաստանյան ղեկավար Հայկ Ֆարամազյանն ասել է, որ Աբովյան քաղաքում է տեղակայնված Ռոստելեկոմի գլխամասային գրասենյակը, եւ նմանօրինակ աշխատանքները նպաստավոր պայմաններ են ստեղծում նաեւ ընկերության համար։

Ռոստելեկոմը նման նախագծեր է իրականացնում նաեւ Երեւանի, Կապանի, Վանաձորի եւ Դիլիջանի քաղաքապետարանների հետ։