17:25 | 22.07.15 | Նորություններ | 3259
ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «BithLink»-ի համագործակցությամբ՝ 2008-ից մեկնարկած ծրագրի հաջողության ամենավառ ցուցիչը փրկված եւ մեծացող երեխաներն են:
«Շուրջ 4 տարի առաջ Պեմզաշենում հյուրընկալված մայրաքաղաքաբնակ ընտանիքի համար անսպասելի էր Սերոբի ծնունդը: Հաղթահարված դժվարություններից այսօր միայն հիշողություն է մնացել: Ընտանիքում երկրորդ փոքրիկի ծնունդին են սպասում: Առաջընթաց կա նաեւ հայ մասնագետների համար ժամանակին անհաղթահարելի խնդիրների նշաձողում»,- նշել են ՎիվաՍել-ՄՏՍ-ում:
Հայաստանում նորածնային խնամքի ծրագրի մեկնարկը տրվել է «Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում»: Համագործակցող կողմերը նպատակ ունեն նեոնատալ բժշկագիտության առավել զարգացող տեմպեր արձանագրել Հայաստանում: Նորածինների բուժման եւ խնամքի որակը զարգացնելու նպատակով՝ այդ գործընթացում նպատակ ունեն առավել մեծ թափ հաղորդել մայրերի ներգրավմանն ու մասնագետների վերապատրաստմանը: