15:19 | 17.07.15 | Նորություններ | 4305

Beeline-ը պարգեւատրել է ամենաակտիվ բաժանորդներին

Beeline-ը պարգեւատրել է Հաճախորդների սպասարկման որակի բարելավման ծրագրի շրջանակում SMS-հարցմանը մասնակցած այն երեք բաժանորդներին, որոնք առաջինն էին շնորհակալություն հայտնել ընկերությանը` հաշվեկշռի լիցքավորման վավերականության ժամկետը վերացնելու համար:

Պարգեւատրման արարողությունը տեղի է ունեցել Ազատության 24 հասցեում գտնվող  Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակում, որտեղ ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը երեւանաբնակ Աննա Հակոբյանին եւ Սերգեյ Հովհաննիսյանին, իսկ Արմավիրից Անի Մինասյանին հանձնել է հատուկ մրցանակներ` Beeline Smart Duo մոդելի սմարթֆոններ:

«Այս պահին Beeline-ը հանդիսանում է Հայատանում միակ օպերատորը, որի բաժանորդները ստիպված չեն մտածել լիցքավորման ժամկետների մասին։ Կարճ ժամանակահատվածում մենք ստացել ենք բազմաթիվ շնորհակալական խոսքեր Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում այս աննախադեպ փոփոխության համար: Beeline բաժանորդները կարող են օգտագործել բջջային հաշվեկշռին փոխանցված միջոցները այն ժամանակ, երբ կցանկանան, քանի որ այդ գումարները «չեն վառվում» եւ «չեն սառեցվում»։ Հավատարիմ մնալով հաճախորդամետ այս ռազմավարությանը` Beeline-ը հետագայում եւս կշարունակի անակնկալներ մատուցել բաժանորդներին, ովքեր մշտապես մեր կողքին են եւ օգնում են դարձնել ծառայությունները հնարավորինս պարզ եւ հարմար»,- ասել է Անդրեյ Պյատախինը:

Հաշվեկշռի լիցքավորման վավերականության ժամկետի վերացման մասին ընկերությունը հայտարարել էր 2014 թ. փետրվարին: