Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը
15:18 | 16.07.15 | Նորություններ | 3902
Beeline-ը հայտարարում է Հայաստանի բոլոր մարզերում 911 ճգնաժամային կառավարման տարածքային կենտրոնների համար հեռախոսային կապի մասնագիտացված հարթակների ներդրման աշխատանքների ավարտի մասին:
«Այսուհետ Հայաստանի բոլոր բնակիչները, անկախ նրանից, թե բջջային կամ ֆիքսված կապի որ օպերատորի բաժանորդ են հադիսանում, կարող են ուղիղ կապ հաստատել մոտակա 911 փրկարար ծառայության հետ»,- ասված է Beeline-ի հաղորդագրությունում:
Փրկարար ծառայություն դիմելու դեպքում կապի օպերատորների համակարգերը որոշում են զանգահարողի գտնվելու վայրը եւ ավտոմատ կերպով զանգն ուղարկում 911 ճգնաժամային կառավարման մոտակա կենտրոն:
«Այսօր ֆիքսված հեռախոսակապը մնում է ամենահուսալի կապի միջոցներից մեկը: Որպես Հայաստանի խոշորագույն եւ առաջատար օպերատոր Beeline-ը գիտակցում է անխափան եւ որակյալ կապ ապահովելու պատասխանատվությունը` հատկապես արտակարգ եւ ճգնաժամային իրավիճակների դեպքում: Beeline-ի շնորհիվ Հայաստանի բնակիչները բոլոր օպերատորների բջջային եւ ֆիքսված ցանցերից կարող են արագ կերպով կապ հաստատել փրկարար ծառայության մոտակա բաժնի հետ եւ ստանալ օգնություն արտակարգ իրավիճակներում», - ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Հայաստանի փրկարար 911 եւ 112 ծառայություններ կատարվող բոլոր զանգերը սպասարկվում են Beeline ֆիքսված ցանցի միջոցով: