15:17 | 23.06.15 | Նորություններ | 3571

Հուլիսի 1-ին կմեկնարկի Beeline-ի նոր սմարթֆոնների եւ պլանշետների վաճառքը

Beeline-ը հայտարարում է նոր սմարթֆոնների եւ պլանշետային համակարգիչների վաճառքի մեկնարկի մասին:

Այն կսկսվի 2015թ. հուլիսի 1-ին` ժամը 17:00-ին, Երեւանի, Վանաձորի, Գյումրիի, Արտաշատի եւ Էջմիածնի վեց Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում:

Յուրաքանչյուր վաճառքի եւ սպասարկման գրասենյակի առաջին 100 գնորդները սմարթֆոն գնելիս անվճար կստանան Beeline «գեղեցիկ» հեռախոսահամար, իսկ համակարգչային պլանշետի դեպքում՝ հատուկ պատյան: Սմարթֆոնների եւ պլանշետների գնորդների միջեւ ժամը 22:00-ին Beeline-ի Երեւանի եւ 20:00-ին մարզային գրասենյակներում կխաղարկվի հատուկ մրցանակ:

«Beeline–ի բրենդային սմարթֆոնները արդեն երկու անգամ դարձել են ամենավաճառվողները Հայաստանում: Սմարթֆոնները շատ սիրված են մեր հաճախորդների կողմից՝ շնորհիվ նորաոճ դիզայնի, օպերացիոն համակարգի եւ մատչելի գնի: Beeline-ը կրկին պատրաստ է հաճելիորեն զարմացնել իր հաճախորդներին նոր սարքավորումներով՝ երկու SIM-քարտի հնարավորությամբ սմարթֆոնով եւ IPS էկրանով արագագործ պլանշետով: Բացի այդ, հուլիսի 1-ից Beeline–ի վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում մեր բաժանորդները կստանան նվերներ եւ կմասնակցեն խաղարկությանը»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline-ի սմարթֆոնները եւ համակարգչային պլանշետներն աշխատում են Android 4.4 KitKat օպերացիոն համակարգով, իսկ Beeline սմարթֆոնը թույլ է տալիս օգտագործել երկու SIM-քարտ: