10:43 | 29.05.15 | Նորություններ | 3348
Beeline-ը շարունակում է Հայաստանի մարզերում ԱՀԿ-ների եւ բաժանորդային գծերի թվայնացման աշխատանքները: 2015թ.-ի մայիս ամսին մեկնարկել են ֆիքսված կապի թվայնացման եւ գործող բաժանորդային հեռախոսագծերի վերամիացման աշխատանքները Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում:
Թվայնացման աշխատանքների ավարտից հետո, որը նախատեսվում է մինչեւ ս.թ. հունիսի 15-ը, Գեղաշեն համայնքի բնակիչներին հասանելի կլինեն նոր որակի թվային ֆիքսված կապի եւ լայնաշերտ ինտերնետի ծառայությունները:
Ենթակառուցվածքների թվայնացման աշխատանքների արդյունքում կիրականացվեն սարքավորումների փոխարինման եւ վերազինման աշխատանքներ, իսկ գործող բաժանորդային գծերը կվերամիացվեն նոր թվային կայանին:
«Մեր ընկերությունը շարունակում է ենթակառուցվածքի ընդլայնմանն ուղղված աշխատանքները՝ հասանելի դարձնելով մեր պարզ եւ հարմար ծառայությունները Հայաստանի մարզերի բնակիչներին: Շուտով Գեղաշեն համայնքի բնակիչները կկարողանան սեփական փորձով համոզվել Beeline-ի ֆիքսված հեռախոսակապի ու լայնաշերտ ինտերնետի որակյալ եւ մատչելի ծառայությունների բոլոր առավելություններում», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
2014թ. ընթացքում Beeline-ը թվայնացրել է Հայաստանի 16 բնակավայրի հեռախոսային ցանց, մոնտաժել է ավելի քան 3500 հեռախոսագիծ եւ լայնաշերտ ինտերնետի ծառայությունների ավելի քան 1000 նոր պորտ: