15:15 | 27.05.15 | Նորություններ | 3907
Orange-ն ամփոփում է Հայաստանի 20 գյուղերում անցկացված նկարչության դասերի արդյունքները եւ եզրափակում է «Նկարիր քո երազանքը» ծրագիրը՝ կազմակերպելով նկարների եռօրյա ցուցահանդես Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտայում:
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, մայիսի 30-ից մինչեւ հունիսի 1-ը Հյուսիսային պողոտայում անցկացվելիք բացօթյա ցուցահանդեսի շրջանակներում կցուցադրվեն ծրագրին մասնակից 20 գյուղական համայնքների երեխաների լավագույն աշխատանքները:
Ցուցահանդեսը բաց է բոլոր այցելուների համար գալիք շաբաթ, կիրակի եւ երկուշաբթի օրերին` ժամը 11:00-20:00-ը: Ավելին, այս օրերին ցուցահանդեսի շրջանակում Միսակ Այունցը ժամը 17:00-20:00-ը նկարչության հատուկ վարպետության դասեր կանցկացնի 3-10 տարեկան երեխաների համար:
Հիշեցնենք, որ ապրիլ-մայիս ամիսներին իրականացված «Նկարիր քո երազանքը» ծրագրում ընդգրկվել են Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի եւ Վայոց Ձորի մարզերի 20 գյուղերի շուրջ 900 երեխաներ: Յուրաքանչյուր գյուղում կազմակերպվել է երեխաների լավագույն աշխատանքների ցուցահանդես, իսկ դասերի մասնակիցները Orange-ի կողմից նվեր են ստացել նկարչական պարագաներ: