16:06 | 21.05.15 | Նորություններ | 4343
«Յուքոմ» ընկերության աշխատակիցներն այսօր «Հանձնիր արյուն, փրկիր կյանք» ակցիայի շրջանակում այցելել են Ռ.Օ. Յոլյանի անվ. արյունաբանական կենտրոն՝ արյան կամավոր դոնոր դառնալու եւ արյունը հիվանդ երեխաներին նվիրաբերելու նպատակով:
Ակցիան կշարունակվի եւս մի քանի օր, որպեսզի բոլոր ցանկացողները հնարավորություն ունենան ալցելել կենտրոն եւ հանձնել արյուն: Հավաքված արյունը նվիրաբերվելու է արյան քաղցկեղով հիվանդ երեխաներին:
«Յուրաքանչյուր վայրկյան առաջանում է արյան փոխներարկման խնդիր՝ վթարում տուժածների, վիրահատվածների, արյան քաղցկեղով հիվանդների եւ մի շարք այլ դեպքերի համար: Հանձնելով մեր արյունը՝ մենք ոչ միայն կյանք ենք նվիրում մեկ այլ մարդու, այլեւ մի ամբողջ ընտանիքի երջանիկ ապրելու հնարավորություն ենք տալիս: Յուրաքանչյուր ոք հնարավորություն ունի 400 միլիգրամ արյուն հանձնելով փրկել առնվազն 3 մարդու կյանք: Եթե հնարավոր է 15 րոպեում փրկել 3 կյանք, ապա ինչու դա չանել»,- ասել է «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը: