15:16 | 20.05.15 | Նորություններ | 3570
Beeline-ը եւ Եվրասիա միջազգային համալսարանի վարժարանն ամփոփել են «Տեղեկատվական տեխնոլոգիաներն իմ կյանքում» խորագրով ստեղծագործական շարադրությունների մրցույթի արդյունքները:
Մրցույթին ներկայացվել է 100-ից ավել աշխատանք այսօրվա դպրոցականների կյանքում տեղեկատվական տեխնոլոգիաների ունեցած դերի վերաբերյալ:
Հաղթող են ճանաչվել Նանե Գալստյանը, Աիդա Կարապետյանը եւ Սոնա Հովհաննիսյանը, որոնք որպես մրցանակ Beeline-ի կողմից ստացել են Beeline Smart սմարթֆոններ: Խրախուսական մրցանակի է արժանացել Լիդա Քոչարյանը:
«Ամփոփելով մրցույթի արդյունքները` կարող ենք փաստել, որ Հայաստանի դպրոցներում այսօր սովորում են բազմաթիվ տաղանդավոր երիտասարդներ, որոնք ոչ միայն հստակ գիտակցում են տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունավետ օգտագործման կարեւորությունը, այլ նաեւ կյանքն ավելի լավը դարձնելու համար ունեն դրանք կիրառելու մեծ ցանկություն: Beeline-ի աջակցությամբ իրականացված այս մրցույթի շնորհիվ Երեւանի եւ տարբեր մարզերի դպրոցների աշակերտներ հնարավորություն ունեցան ներկայացնելու ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ իրենց գաղափարները: Այդ գաղափարները հիմք կհանդիսանան կրթական ոլորտում ՏՏ կիրառման նոր սկզբունքների եւ մոտեցումների մշակման համար»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Տեղեկատվական տեխնոլոգիաներն իմ կյանքում» խորագրով մրցույթն անցկացվել է հիմնական եւ ավագ դպրոցների աշակերտների շրջանում ամբողջ հանրապետության տարածքում:
Ծրագրին աջակցել է նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը: