15:42 | 21.05.15 | Նորություններ | 3615

Beeline-ի «Ռուսաստանյան 20» եւ «Ռուսաստանյան 35» ծառայությունները հասանելի են հետվճարային բաժանորդներին

Beeline-ը տեղեկացնում է, որ «Ռուսաստանյան 20» եւ «Ռուսաստանյան 35» ծառայություններն այժմ արդեն հասանելի են նաեւ հետվճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական եւ իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդների համար։

«Ռուսաստանյան 20» ծառայությունը հնարավորություն է ընձեռում մեկ ամսվա ընթացքում իրականացնել անսահմանափակ քանակությամբ միջազգային զանգեր դեպի Ռուսաստանի Beeline բջջային, ինչպես նաեւ ՌԴ ֆիքսված ցանցեր 20 դր/րոպե սակագնով՝ վճարելով ամսական 1000 դրամ: Իսկ «Ռուսաստանյան 35» ծառայությունը հնարավորություն է ընձեռում մեկ ամսվա ընթացքում իրականացնել անսահմանափակ քանակությամբ միջազգային զանգեր դեպի Ռուսաստանի Beeline բջջային, ինչպես նաեւ ՌԴ ֆիքսված ցանցեր 35 դր/րոպե սակագնով՝ վճարելով ամսական 500 դրամ:

«Ռուսաստանյան 20» եւ «Ռուսաստանյան 35» ծառայությունները միաժամանակ երկու պարզ եւ հարմար տարբերակ են մեր հաճախորդների համար` կատարելու մատչելի սակագնով զանգեր դեպի Ռուսաստան: Վստահ եմ, որ այս երկու ծառայությունները նույնպես տարածում կգտնեն հետվճարային հաշվարկային համակարգի մեր բաժանորդների շրջանում` հնարավորություն ընձեռելով շփվել Ռուսաստանում գտնվող իրենց մտերիմների եւ հարազատների հետ», - ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։  

«Ռուսաստանյան 20» ծառայությունը կարելի է ակտիվացնել հավաքելով *0050# USSD-հրահանգը, իսկ «Ռուսաստանյան 35» ծառայությունն ակտիվացնելու համար` *0053# USSD-հրահանգը: Ծառայությունների վճարը գանձվում է ամիսը մեկ անգամ:

Բաժանորդը կարող է ցանկացած ժամանակ անջատել ծառայություններից յուրաքանչյուրը` հավաքելով *0051# հրահանգը։ Ծառայությունները տրամադրվում են անժամկետ: Ծառայությունն անջատելու դեպքում հաշիվը կներկայացվի այն ամսվա օրերի քանակին համապատասխան, որի ընթացքում ծառայությունն անջատվել է: «Ռուսաստանյան 20» եւ «Ռուսաստանյան 35» ծառայությունները չեն կարող ակտիվացվել միաժամանակ։